ԱՄՆ-ում մահմեդական կինը դատարանով 85 000 դոլար է շահել՝ ստիպողաբար հիջաբը հանելու համար
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքի իշխանությունները պարտավորվում են 85 000 դոլար վճարել՝ փակելու համար 2016-ին սկսված դատական գործընթացը, որը հարուցել էր մահմեդական կինը՝ մեղադրելով ոստիկանության սպային իր հիջաբը ստիպողաբար գլխից հանելու համար:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Քրիստի Փաուելին և նրա ամուսնուն ձերբակալել էին մեքենա վարելիս: Կինը ուղևորն էր, սակայն նրան ևս ձերբակալել էին, քանի որ վերջինս որոնվում էր խանութից գողություն անելու գործով:
Ոստիկանները մերժել էին գործի քննության համար կին ոստիկան ուղարկել և ստիպել էին Փաուելին հանել գլխաշորը: Մուսուլմանուհին ստիպված է եղել գիշերը բանտում առանց գլխաշորի անցկացնել, ինչպես նաև լուսանկարվել առանց կրոնական ավանդական հագուստի տարրի:










