Շոյգուն պարգևատրել է «Միջազգային բանակային խաղեր-2017»-ի բացարձակ չեմպիոնին (լուսանկարներ)

12:07 • 13.08.17

Ռուսաստանում ավարտվել է «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցույթը, որում առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի թիմը: Ինչպես նշում է ria.ru-ն, լավագույն եռյակում են հայտնվել Չինաստանն ու Ղազախստանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խաղերի բացարձակ չեմպիոնին է հանձնել հաղթական գավաթն ու 3-րդ «Միջազգային բանակային խաղերը» պաշտոնապես փակված հայտարարել:

Շոյգուն հավելել է, որ մրցույթի հաղթող են բոլոր մասնակիցները:

Ռուս զինվորները առաջին հորիզոնականն են գրվել «Միջազգային բանակային խաղեր-2017»-ի շրջանակում անցկացվող 19, չինացիները՝ 7, ղազախները՝ 3 մրցույթում: Եղել են նաև  որոշ մրցույթներ, երբ առաջին հորիզոնականը կիսել են 2 պետությունների թիմերը:

«Միջազգային բանակային խաղեր-2017»-ին մասնակցել է 28 պետություն՝ այդ թվում նաև Հայաստանը: