Սիրիայի զինուժը երկու ամսում կրկնապատկել է գրոհայիններից ազատագրված տարածքը

01:18 • 13.08.17

Սիրիայի կառավարական զորքերը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, վերջին երկու ամսում գրոհայիններից երկու անգամ ավելի շատ տարածք են ազատագրել, քան սիրիական կառավարության վերահսկողության տակ է եղել 2015 թվականին: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:


«Սիրիական բանակը լուրջ հաջողություններ է գրանցել: Վերջին երկու ամսում սիրիական բանակն ավելի մեծ տարածք է ազատագրել, քան վերահսկում էր 2 տարի առաջ», - ասել է ռուս նախարարը:


Ռուսական օդուժի գործողությունները գրոհայինների դեմ Սիրիայի տարածքում սկսվել են 2015-ի սեպտեմբերի 30-ին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, սիրիական բանակի հսկողության տակ է գտնվում 74 200 քառ. կմ տարածք: