Թուրքիան Գերմանիայի հետ հարաբերությունների բարելավում է ակնկալում Բունդեսթագի ընտրություններից հետո

02:09 • 13.08.17

Անկարայի և Բեռլինի միջև հարաբերությունները Բունդեսթագի ընտրություններից հետո պետք է բարելավվեն, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը:


«ԵՄ կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ: Կարծում եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը կբարելավվի»,- ասել է նախագահը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:


Հիշեցնենք, որ Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա սեպտեմբերի 24-ին: