Դոնալդ Թրամփն ընդհատել է արձակուրդը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է արձակուրդը, որը սկսվել էր օգոստոսի 4-ին: Նա որոշել է Նյու Ջերսիից վերադառնալ Վաշինգտոն, որտեղ պետք է հանգստանար 17 օր:
«Մեկնում եմ Վաշինգտոն: Առջևում շատ աշխատանք կա: Առաջնահերթությունը՝ առևտրային և ռազմական հարցերն են»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Սպիտակ տան ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփն աշխատելու է հանգստավայրում, քանի որ Սպիտակ տանը վերանորոգում են ջեռուցման և օդափոխման համակարգը:










