Եմենում ռումբի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել
Եմենում պայթյունի հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ, կան նաև տուժածներ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աշխատակիցներին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կատաբա քաղաքի մարդաշատ թաղամասում:
Նշվում է, որ դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Նշվում է, որ տարածաշրջանում գործում են «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները:










