Հայաստան ժամանած ռուսական «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն առաջին թռիչքն է իրականացրել. 2 ջրալցում է պլանավորվում
09:28 • 15.08.17
Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին (08:50-ին) իրականացնում է առաջին թռիչքը:
Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:
Placeholder










