Երևանում ոսկե շղթա և ադամանդե քարերով ոսկե խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվել է

12:27 • 15.08.17

 

 

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Զավարյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ անհայտ անձի կողմից քաշել-պոկելու միջոցով 1970 թվականին ծնված Անահիտ Հ.-ի պարանոցի ոսկե շղթան և ադամանդե քարերով ոսկե խաչը բացահայտ հափշտակելու մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1993 թվականին ծնված Սամվել Հ.-ն` քննությամբ դեռևս չպարզված երկու անհայտ անձանց հետ:

Սամվել Հ.-ն կալանավորված է:

Քայլեր են ձեռնարկվում անհայտ անձանց ինքնությունը պարզելու ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: