Սևան-Երևան ավտոճանապարհին կրակոցներ են հնչել

12:09 • 15.08.17

 

Սևան-Երևան ավտոճանապարհին երեկ երեկոյան կրակոցներ են հնչել: Tert.am-ի տեղեկություններով` կրակոցները հնչել են ճանապարհին երթևեկող մեքենաներից մեկի ուղղությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց կրակոցների մասին լուրը:

Նա հայտնեց, որ հանգամանքները պարզվում են. «Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»: