Եվրոպայում հրշեջները շարունակում են պայքարել մոլեգնող հրդեհների դեմ (լուսանկարներ)
Եվրոպայում հրշեջները շարունակում են պայքարել մոլեգնող հրդեհների դեմ, գրում է The Daily Mail-ը: Հունաստանում բազմաթիվ տներ հայտնվել են կրակի ճիրաններում: Մի շարք գյուղեր ամբողջապես տարհանվել են Աթենքի մոտակայքում արդեն երկրորդ օրը մոլեգնող ուժեղ հրդեհի պատճառով:
Հունական Զակինթոս կղզում էլ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել չորս օր չմարող անտառային հրդեհների պատճառով:
3.700 հրշեջ պայքարում է Պորտուգալիայում 200 հրդեհի օջախ մարելու համար: Պաշտոնյաների խոսքերով՝ Վիլա դե Ռեյ քաղաքում 112 մարդ է տարհանվել իրենց տներից: Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհների պատճառով 45 մարդ է վիրավորվել:
Լուսանկարները նաև ցույց են տալիս Իտալիայում՝ Տոսկանայում, հրդեհների հետևանքները և թե ինչպես է կրակը ոչնչացրել Հռոմի մոտակայքում գտնվող սոճիների անտառը:






























