Գյումրիում 59-ամյա քաղաքացին ցած է նետվել կամրջից. նա հիվանդանոցում մահացել է
59-ամյա քաղաքացին ցած է նետվել Գյումրիի 50-ամյակի կամրջից, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետք Էդգար Ջանոյանը, ասելով որ նման ահազանգ են ստացել:
«Այսօր ժամը 09:10-ին շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրիի 50-ամյակի կամրջից մարդ է ցած նետվել: Քաղաքացին, ով հանդիսացել է 1958 թվականին ծնված Ս.Մ.-ն, դեպքի վայրից տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:










