Մոսկվայում ձերբակալվել է ավազակախումբ, որը կասկածվում է ներգաղթյալների վրա հարձակումներ իրականացնելու համար
Մոսկվայում ձերբակալվել է ավազակախումբ, որին իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածում են ներգաղթյալների վրա հարձակումների շարք իրականացնելու համար: Հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ РЕН ТВ-ին հղումով։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ խմբում վեց մարդ կա՝ չորս տղամարդ և երկու աղջիկ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանք հանցագործություններ են իրականացրել ոչ միայն ազգային ատելության հողի վրա, այլ նաև առնվազն մեկ կողոպուտ:
Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդները ծեծի են ենթարկել և դանակահարել իրենց զոհերին: Ձերբակալության ժամանակ նրանցից առգրավվել են մահակներ, դանակներ, կաստետներ և ծայրահեղական գրականություն:










