Trump Tower-ի մոտ ԱՄՆ նախագահի դեմ բողոքի ցույց է անցկացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքում մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել Trump Tower երկնաքերի մոտ, ուր պաշտոնի անցնելուց ի վեր առաջին անգամ ժամանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Fox News-ը:
Երկնաքերի մոտ հավաքվել է մոտ հազար մարդ: Որոշ ակտիվիստներ ձեռքերում պահել են «Պաշտոնանկություն», «Թրամփն իմ նախագահը չէ», «Ո՛չ ատելությանն ու ռասիզմին» գրությամբ պաստառներ: Շատերը կարգախոսներ են բղավել Սպիտակ տան ղեկավարի դեմ` «Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ», «Նյու Յորքն ատում է քեզ»:
Բողոքի ակցիայի անցկացման վայրում մի քանի անձ է ձերբակալվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է արձակուրդը, որը սկսվել էր օգոստոսի 4-ին: Նա որոշել է վերադառնալ Նյու Ջերսիից, որտեղ պետք է հանգստանար 17 օր:

























