Լոնդոնի մոտակայքում գտնվող օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել (լուսանկարներ)
Լոնդոնի մոտակայքում գտնվող Սաութենդ օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է օդանավակայանի անգարում: Արդյունքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:
Նշվում է, որ օդանավակայանի տարածքից խիտ սև ծուխ է բարձրանում:
Պայթյունի պատճառների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում: Օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:
















