Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի պատմական հատվածում ուժեղ հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Լույս օգոստոսի 16-ին Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդա քաղաքի պատմական հատվածում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վնասվել է 4 շինություն: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Ալ Բալյադ պատմական թաղամասում հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 12 մարտական հաշվարկ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Հարևան թաղամասերի բնակիչները նույնպես տարհանվել են:
Նշվում է, որ հրդեհի բռնկման պատճառը և դրա հասցրած վնասի ծավալը դեռևս անհայտ են:
Հայտնի է, որ 2014 թվականին Ջիդայի պատմական հատվածը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:













