Լեհաստանի պաշտպանության նախարարի մեքենան խցանվել է ցեխի մեջ (լուսանկարներ)

23:54 • 16.08.17

Մեքենան, որում գտնվել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը, խցանվել է ցեխի մեջ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, նախարարն ուղևորվելիս  եղել Ռիտել գյուղ, որը լրջորեն տուժել է փոթորիկից հետո: Ճանապարհին Մարցեևիչին տեղափոխող ամենագնացը խցանվել է ցեխի մեջ:

Նախարարին օգնության են եկել տեղի բնակիչները, որոնք համատեղ ուժերով մեքենան դուրս են բերել ցեխից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեհաստանում կայծակի պատճառով հինգ մարդ է մահացել: