Իսպանիայի ափերի մոտ 340 ներգաղթյալ է փրկվել

15:43 • 16.08.17

Ծովով Աֆրիկայից Իսպանիա հասնել փորձող մոտ 340 մարդ է փրկվել այսօր: Այդ մասին հայտնում է Իսպանիայի առափնյա անվտանգության ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այսօրվա ընթացքում փրկվածների ընդհանուր թիվը 339 է: Նրանք բոլորը տեղափոխվել են Տարիֆա»,- ասված է Twitter-ում ծառայության հրապարակած հայտարարությունում:


Ականատեսների տվյալներով՝ նրանք ժամանել են Իսպանիա չորս նավերով:


2017 թվականի սկզբից ի վեր Իսպանիա ժամանած անօրինական ներգաղթյալների թիվը կրկնակի աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին անցած շաբաթ հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոիդոն: Հունվարից հունիս ընկած ժամանակատվածում երկիր է ժամանել 10.751 ներգաղթյալ: