ԱՄՆ Զինուժին պատկանող ուղղաթիռ է կործանվել Հավայներում

21:04 • 16.08.17

ԱՄՆ առափնյա ծառայությունը և զինվորականներն իրականացնում են Հավայան կղզու ափերին կործանված Black Hawk ռազմական ուղղաթիռի անձնակազմի որոնումները:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, զինվորականներն ուղղաթիռի անձնակազմի հետ կապը կորցրել են օգոստոսի 5-ին: Ինչպես հաղորդվում է, ուղղաթիռում 5 մարդ է գտնվել:

Գործակալության տվյալներով՝ վթարված ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Օահու կղզուց երեք կմ հեռավորությամբ: Որոնողափրկարարական գործողություններին մի քանի ռազմական նավեր ու նավակներ են ներգրավվել: