Բարսելոնայում ավտոմեքենան երեք ոստիկանի է վրաերթի ենթարկել

22:24 • 17.08.17

Բարսելոնայում ավտոմեքենան ընթացել է երեք ոստիկանի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Դիագոնալ պողոտայի շրջանում:

Ինչպես հայտնում է iz.ru-ն՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին, դեռևս հայտնի չէ, թե արդյոք այս պատահարը կապված է Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչության հետ, թե ոչ: Հնարավոր է` վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

Կատալոնական ոստիկանության երեք ներկայացուցչի վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ տեղի ժամանակով 15:00-ին (17:00՝ երևանյան) Բարսելոնայի զբոսաշրջային կենտրոնի սրտում տեղի ունեցած վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Վերջին տվյալներով՝ ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել միջադեպից հետո: