Բարսելոնայի ոստիկանությունը հաստատել է ահաբեկչություն իրականացրած վարորդի ինքնությունը

22:36 • 17.08.17

Բարսելոնայի ոստիկանությունը պարզել է միկրոավտոբուսի վարորդի ինքնությունը, որը վրաերթ է իրականացրել Լա Ռամբլա փողոցում:

Ինչպես հաղորդում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրները, միկրոավտոբուսի վարորդը Դրիս Ուքաբիրն է: Հենց նա է եղել միկրոավտոբուսը վարձակալողը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը հայտնաբերել է երկրորդ ֆուրգոնը, որը հանցագործները մտադիր էին օգտագործել փախուստի դիմելու համար: