Բարսելոնայի կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ (տեսանյութ)

20:33 • 17.08.17

Բարսելոնայի սրտում՝ Ռամբլա կենտրոնական հետիոտն փողոցում, մինիվեն տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով 24 Horas իսպանական հեռուստաալիքը, ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը: Կատարվածի հետևանքով տուժածներ կան: Փակվել են հայտնի զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կայարանն ու խանութները:

Իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց չմոտենալ դեպքի վայրին, որտեղ գտնվում են «շտապ օգնության» մեքենաները: Բժշիկներն օգնություն են ցուցաբերում տուժածներին:

Իսպանական աղբյուրի հաղորդմամբ՝ այդ շրջանում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել: