Սկանդալային սթրիսռեյսեր Մառա Բաղդասարյանը պատիժը կկրի Տվերի գրադարանում

20:07 • 17.08.17

Մոսկվաբնակ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը վարչական պատիժ կկրի Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքի գրադարաններից մեկում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին:

Տվերի մարզի դատական կատարածուների դաշնային ծառայության վարչությունը տեղեկացրել է, որ հարկադիր աշխատանքի տեսքով վարչական պատիժը Բաղդասարյանը կկրի Տվերում, սակայն չի նշվել, թե որ հաստատությունում:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ սթրիթռեյսերը կաշխատի գրադարաններից մեկում: