ԱՄՆ ԿՀՎ-ն դեռևս ամիսներ առաջ նախազգուշացրել էր Բարսելոնայում հնարավոր ահաբեկչության մասին

21:37 • 17.08.17

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչները դեռևս մեկ ամիս առաջ նախազգուշացրել էին, որ Բարսելոնայում հնարավոր է մարդկանց վրա հարձակում տեղի ունենա:

«ԿՀՎ-ն նախազգուշացրել է Կատալոնիայի ոստիկանությանը, որ Բարսելոնան, և հատկապես՝ Լա Ռամբլա փողոցը, կարող է ահաբեկչական հարձակման վայր դառնալ, ինչը և տեղի է ունեցել այսօր»,-  Life.ru-ի հաղորդմամբ՝ ասվում է ահաբեկչությունից հետո արված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայի զբոսաշրջային կենտրոնի սրտում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 13 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել: Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: Կատարվածից քիչ անց հաղորդվում էր նաև, որ հանցագործը կարող է թաքնված լինել մոտակա թուրքական ռեստորանում և պատանդներ վերցրած լինել այնտեղ: