Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

09:26 • 17.08.17

Ադրբեջանի Սամուխի շրջանում 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությանը հղումով:

Աղբյուրը մանրամասնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գյանջայից 18 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: