Մենք չենք հանձնվի. Մեսսին իր ցավակցությունն է հայտնել Բարսելոնայի հարձակումից տուժածներին
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ցավակցությունն է հայտնել քաղաքի զբոսաշրջային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին:
«Ցանկանում են ցավակցությունս և իմ ողջ աջակցությունը հայտնել մեր սիրելի Բարսելոնայում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի ընտանիքներին և ընկերներին, դատապարտել բռնության ցանկացած դրսևորում»,- CNN-ի հաղորդմամբ՝ Մեսսին գրել է Instagram-ի իր էջում:
«Մենք չենք հանձնվի, մեր շարքերում շատ են նրանք, ովքեր ցանկանում են ապրել խաղաղ աշխարհում՝ առանց ատելության և որտեղ հարգանքն ու հանդուրժողականությունը համագոյակցության հիմնարար սկզբունքներն են»,- հավելել է արգենտինացին:
Ինչպես նշվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բարսելոնայի հարձակումը «նողկալի» է անվանել: «Մենք սգում ենք այս զազրելի հարձակման զոհերի մահը», - գրել է Մերկելի խոսնակը:
Իր վրդովմունքն ու ցավակցությունը թվիթերյան իր էջում հայտնել է նաև Apple-ի ղեկավար Թիմ Կուկը:










