Պորտուգալիայում 200-ամյա կաղնին ընկել է մարդկանց վրա, կա 13 զոհ (տեսանյութ, լուսանկարներ)

10:20 • 17.08.17

Պորտուգալիայում 200-ամյա հսկա կաղնին ընկել է մարդկանց վրա՝ խլելով 13 մարդու կյանք, այս մասին հայտնում է bigpicture.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, Մադեյրա կղզում՝ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված միջոցառման ժամանակ:

Ֆունշալ քաղաքի մերձակայքում գտնվող եկեղեցու հրապարակում հավաքված հարյուրավոր մարդիկ կանգնած են եղել շատրվանների մոտ: Նրանք մոմ գնելիս են եղել, երբ հսկա կաղնին անսպասելիորեն ընկել է ուղիղ բազմության վրա: Դժբախտ միջադեպի հետևանքով մահացել է 13 մարդ, ևս 50-ը տուժել են: