Սաուդյան Արաբիայում օգոստոսից ի վեր 2-րդ արքայազն է մահացել
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը հայտնել է արքայազն Բանդար բեն Ֆահդ բեն Սաադ բեն Աբդուլրահման ալ Սաուդի մահվան մասին:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ սաուդական լրատվամիջոցներին հղումով, արքայազնի մահվան պատճառը հայտնի չէ:
Հանգուցյալին նվիրված սգո արարողությունը կկայանա մայրաքաղաք Էր Ռիյադի մզկիթներից մեկում:
Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսի 8-ին կյանքից հեռացել էր 26-ամյա արքայազն Սալման բեն Աբդալլահ բեն Թուրքի ալ Սաուդը, որի մահվան մանրամասները ևս չէին հրապարակվել:
Հայտնի է, որ այժմ Սաուդյան Արաբիայում ապրում է 5.000-7.000 արքայազն-էմիր, որոնք հանդիսանում են իբն Սաուդ թագավորի հետնորդները:










