«Ուժեղ և ամուր եղեք. մենք սիրում ենք ձեզ». Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ

23:20 • 17.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դատապարտելով Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունն ու պատրաստակամություն հայտնել օգնել Իսպանիային:

«Միացյալ Նահանգները դատապարտում է իսպանական Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և կանի ամեն հնարավորը օգնելու համար:Ուժեղ և ամուր եղեք: Մենք սիրում ենք ձեզ», - գրել է ԱՄՆ ղեկավարը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ցավակցություն եր հայտնել ահաբեկչության հետևանքով տուժածներին և զոհերի հարազատներին:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնական Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորներինը գերազանցում է 50-ը: