Turkish Airlines-ի ուղևորը կոմայի մեջ է ընկել և մահացել ինքնաթիռում

16:58 • 17.08.17

Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մահացել է շաքարային դիաբետի նոպայից՝ չնայած անձնակազմի անդամների՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձերին: Այս մասին հայտնում է «Դողան» գործակալությունը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը նշանակման վայր է հասել Ստամբուլով:


68-ամյա նիդեռլանդցի ուղևորը մեկնումից քիչ անց շաքարային դիաբետի նոպայի հետևանքով կոմայի մեջ է ընկել: Ինքնաթիռի անձնակազմին չի հաջողվել օգնել տղամարդուն, և նա մահացել է ինքնաթիռում:

Նշվում է, որ Ստամբուլ ժամանելուն պես տղամարդու մարմինը տեղափոխվել է տեղի դիարան, իսկ ինքնաթիռը մեկնել է Ամստերդամ: