Գողության փորձի մեղադրանքով հետախուզվող 28-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն

12:34 • 18.08.17

 

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օգոստոսի 17-ին, ժամը 18.45-ին, Երևանի Վշտունու փողոցի թիվ 25 տնից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գայանե Խ.-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի մեղադրանքով: