Կատալոնական Կամբրիլսի ահաբեկիչների կրած մահապարտի գոտիները կեղծ են եղել
Կատալոնական Կամբրիլս զբոսաշրջային քաղաքում սպանված ահաբեկիչների կրած մահապարտի գոտիները կեղծ են եղել, հայտնել է Կատալոնիայի ներքին գործերի նախարարի խորհրդական Խոակին Ֆորնը:
Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան ասել է, որ այդ գոտիները չէին կարող պայթել, քանի որ պայթուցիկներն իսկական չեն եղել:
Պաշտոնյան հաստատել է, որ Audi մեքենան վրաեթի է ենթարկել ոստիկանների խմբին, ինչից հետո նրանց միջև փոխհրաձգություն է սկսվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օգոստոսի 17-ին Բարսելոնայի մարդաշատ փողոցներից մեկում միկրոավտոբուստը վրաերթի է ենթարկել հետիոտների ամբոխին՝ խլելով 13 մարդու կյանք: Ավելի ուշ քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ:
Ավելի ուշ Բարսելոնայից դեպի հարավ ընկած Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մի խումբ փորձել է կրկնել Բարսելոնայի ահաբեկչությունը՝ ֆուրգոնով վրաերթի ենթարկելով մարդկանց: Նրանց գործողությունների հետևանքով տուժել է 6 մարդ, մինչդեռ 5 հարձակվողները սպանվել են:
Ոստիկանությունը ենթադրում է, որ կատարված բոլոր հարձակումները փոխկապակցված են:










