Ռուսական Life հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը

00:06 • 18.08.17

Ռուսաստանյան Life շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը: Այս մասին հաղորդում է ТАСС  գործակալությունը՝ մեջբերելով հոլդինգում իր աղբյուրին:

«Հեռուստահեռարձակումը կդադադրեցվի, մնում է, իհարկե, կայքը և մեր մյուս նախագծերը», - ասել է գործակալության աղբյուրը: Նա հայտնել է նաև, որ 90 աշխատակից կկրճատվի, ևս 90 մարդ կշարունակի աշխատել հոսքային հեռարձակման ծառայության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռուստաալիքը կկրճատի լրատվական եթերի հեռարձակման ժամանակն ու կրճատումներ կանի անձնակազմում: