ԱՄՆ-ում կինը փորձել է թունավորել իր գործընկերներին՝ սպասք լվանալու միջոց ավելացնելով սուրճի մեջ
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի բնակչուհին դատապարտվել է 3.5 տարի ժամկետով ազատազրկման, քանի որ փորձել է թունավորել իր գործընկերներին՝ սուրճի մեջ սպասք լվանալու միջոց ավելացնելով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Դատախազի խոսքով՝ անցած տարվա փետրվարին ընկերություններից մեկի աշխատակիցները բողոքել են ստամոքսի ցավից և փսխումից: Կես տարի անց նրանք կասկածել են, որ ինչ-որ մեկն անհայտ նյութեր է ավելացնում իրենց սուրճի մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերությանը հաջողվել է պարզել, որ 33-ամյա աշխատակցուհի Մեյդա Ռիվերա Խուարեսը սպասք լվանալու միջոց է ավելացրել սուրճի մեքենայի մեջ:
Կինը խոստովանել է, որ մի անգամ ինքը սպասք լվանալու միջոցը լցրել է ուղիղ իր ղեկավարի բաժակի մեջ:










