Ռուսաստանում ճանապարհային տեսուչը 20 տոննա ասֆալտ կաշառք է վերցրել ու վերջում արձանագրություն կազմել
Ճանապարհապարեկային ծառայության նախկին տեսուչը կասկածվում է 20 տոննա ասֆալտի տեսքով կաշառք վերցնելու համար:
Ինչպես հայտնում է motor.ru-ն՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Պերմի երկրամասի քննչական վարչության պաշտոնական կայքին հղումով, տեսուչը, կաշառքը վերցնելով հանդերձ, արձանագրություն է կազմել ու այնպես արել, որ օրինախախտ անձինք պատասխանատվության ենթարկվեն:
Միջադեպը տեղի է ունեցել Կուդիմկար քաղաքում, որտեղ տեսուչը ճանապարհային աշխատանքների ժամանակ մի շարք խախտումներ է արձանագրել, օրինակ՝ համապատասխան նշանների բացակայություն:
Վարչական արձանագրություն չկազմելու համար նա օրինախախտներից 20 տոննա ասֆալտ է պահանջել: Հաջորդ օրը մոտ 13.000 ռուբլի արժողությամբ կաշառքը ստանալուց հետո, տեսուչը, միևնույն է, կազմել է արձանագրությունն ու մեղավոր կողմին օրենքի առաջ կանգնեցրել:
Տեղեկանալով այս մասին՝ օրինախախտ կողմը դիմել է իրավապահներին: Նա ազատվել է աշխատանքից։










