Ամերիկացի հաղորդավարին հեռացրել են եթերից՝ անհապատասխան անվան պատճառով
Ամերիկյան ESPN մարզական հեռուստաալիքը հեռացրել է հաղորդավար Ռոբերտ Լիին Վիրջինիայի համալսարանում ֆուտբոլային խաղի մեկնաբանությունից այն պատճառով, որ նրա և կոնֆեդերատների բանակի գեներալի անունը նույնն է եղել, հայտնում է The Independent-ը:
Որոշումը կապված է Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում անկարգությունների հետ, որտեղ օգոստոսի 12-ին նեոնացիստները բողոքի ակցիաներ էին իրականացրել՝ պահանջելով տեղի իշխանություններից հրաժարվել գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի հուշարձանի ապամոնտաժումից:
Հեռուստաալիքի հայտարարությունում ասված է, որ իրենց քայլը կապված է ավելորդ անգամ քաղաքում կոնֆլիկտը հրահրել չցանկանալու հետ: Հաղորդավարը չի մեկնաբանել իրավիճակը:
Ռոբերտ Լին սպորտային մեկնաբան է աշխատում 1999 թվականից: Որոշումը տարածվել է բացառապես Շառլոթսվիլում խաղերի վրա:










