Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:56 • 24.09.18

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում «Մարտի1-ի» գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է։

Թե վարչապետի արած ինչ արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան հայտնի չէ։