Ալեքսանդր Սարգսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ անհամաչափ սահմանափակումներ են կիրառվում. նրա պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին, ՄԻՊ-ը՝ Դատախազություն

16:07 • 05.10.18

Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նախաքննության ընթացքում թույլ տված  խախտումները վերացնելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանը: Հարցին, թե ինչ խախտումների մասին է խոսքը, Միհրան Պողոսյանն ասաց. «Նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, ու անհամաչափ սահմանափակումներ են կիրառվում Ալեքսանդր Սարգսյանի և  ընտանիքի նկատմամբ:

Դիմել եմ ՄԻՊ-ին՝ այդ խախտումներն ու անհամաչափ սահմանափակումները վերացնելու համար»:

Նույն հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմից Tert.am-ին հայտնեցին, որ  Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով մի շարք հարցեր. «Օրենքով սահմանված կարգով՝ Մարդու իրավունքների պաշտպանը բողոքն ընդունել է քննարկման և բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրել Գլխավոր դատախազություն»։