Համլետ Ղուշչյանի՝ Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ. ոստիկանություն
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
«Հրապարակումները դատախազությունից ուղարկվել են ոստիկանություն ուսումնասիրման, ստեղծված նյութերի արդյունքում մարտի 29-ին հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 38-131 և 131 հոդվածների հատկանիշներով, և գործը ուղարկվել է նախաքննական մարմին»,- հայտնեցին ոստիկանությունից:
Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ երբ եթերում տվել է «Լուսաստղ» օղու անունը, Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, ասել է․ «Ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով, ատրճանակը գլխիս են դրել ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»։ Համլետ Ղուշչյանը հայտնել է, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։










