Թուրքիան բավարարված չէ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու ԱՄՆ-ի գործողություններով. Չավուշօղլու

10:52 • 11.09.19

Անկարան բավարարված չէ Սիրայում անվտանգության գոտի ստեղծելու ԱՄՆ-ի գործողություններով, գրում է trens.az-ը:

«Միացյալ Նահանգները և Թուրքիան ցամաքային պարեկություն են սկսել Սիրայի հյուսիսում, սակայն ԱՄՆ-ի մյուս գործողությունները մակերեսային բնույթ են կրում»,- հայտնել է Չավուշօղլուն և հավելել, որ թուրքական զինված ուժերը ցանկացած պահի կարող են մուտք գործել Հյուսիսային Սիրիա՝ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, «եթե ԱՄՆ-ն անտարբերություն դրսևորի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցում»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Արևմուտքը չաջակցի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը, Անկարան կբացի Թուրքիայի սահմանները Եվրոպայի հետ սիրիացի փախստականների համար:

«Արևմուտքը խոսքով հավանություն է տալիս անվտանգության գոտու ստեղծմանը, սասկայն գործով չի ապացուցում դա»,- հավելել էր Թուրքիայի նախագահը: