Մենք գիտենք, որ տարածաշրջանի անբաժանելի մասն ենք կազմում. առանց մեր մասնակցության հնարավոր չէ գլոբալ խնդիրներ լուծել. Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Վրաստանը կանգնած է վերափոխման ճանապարհին և դիմակայում է այն մարտահրավերներին, որոնց առաջ կանգնած է ողջ աշխարհը: Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ում ելույթ ունենալիս:
«Վրաստանը փոքր երկիր է, որը գտնվում է Եվրոպայի ծայրամասում, որը բազմաթիվ ցնցումներ է տարել անկախության վերականգնումից և սահմանների բացումից հետո 28 տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ` Վրաստանը հանդիսանում է աշխարհի ժողովրդավարական պետություններից մեկը, որը զարգանում է տնտեսապես և սոցիալապես»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վերջինս հավելել է, որ «թեև վրացիները փոքր ազգ են, լավ են հասկանում կայունության արժեքը: «Ելնելով մեր տեղադիրքից՝ մենք գիտենք, որ տարածաշրջանի անբաժանելի մասն ենք կազմում և որ առանց մեր մասնակցության հնարավոր չէ գլոբալ խնդիրներ լուծել»,- շեշտել է վրաց առաջնորդը:









