Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցի սղագրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սպիտակ տան կայքում հրապարակել է ԱՄՆ ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի սղագրությունը, որը կայացել էր հուլիսի 25-ին:
Ինչպես հիշեցնում է РИА Новости-ն, հենց այդ զրույցն էր պատճառ դարձել ԱՄՆ նախագահի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար:
Ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ «հոյակապ կլիներ», եթե վերջինս ուսումնասիրեր Բայդենի գործը:
Զելենսկին, իր հերթին, խոստացել էր, որ այդ հարցով կզբաղվի Ուկրաինայի նոր գլխավոր դատախազը:










