Հարուցված քրգործն անհիմն է, Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է. սահմանադրագետ (տեսանյութ)

21:28 • 23.10.19

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում  է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքներին:

Սահմանադրագետը նախ ասաց, որ ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածը համաներման մասին օրենքով չպետք է հարուցվեր, որովհետև եթե անգամ ապացուցվի, որ Արսեն Բաբայանը կատարել է այդ արարքը, միևնույն է, չի պատժվելու:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է հարուցվել քրեական գործը, դա միտում է, թե չիմացության հետևանք, Գոհար Մելոյանն ասաց.«Սա քաղաքական գործընթացի մաս է կազմում, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող մի շարք փուլեր հերթականությամբ սպառել են իրենց, թևակոխել ենք նոր փուլ, և հիմա առավել վտանգավոր փուլի հերթն է հասել, քանի որ այս գործընթացին ներգրավվել են իրավապահները: Ունենք մի իրավիճակ, որ հարուցվել է քրեական գործ, որն անհիմն է, և այսպիսի փնթիությամբ ձերբակալել են անձի: Կարելի է ասել, որ մեր օրերում Արսեն Բաբայանը քաղբանտարկյալի կարգավիճակ է ստանում»:

Գոհար Մելոյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Արսեն Բաբայանի դեպքում քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,- նշեց սահմանադրագետը՝ հիմնավորելով ՀՔԾ-ի հաղորդագրության կետերի ոչ իրավական լինելը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հարուցված քրգործն անհիմն է, Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է. սահմանադրագետ (տեսանյութ)