Իրանը համաձայնել է հունվարին իր կողմից սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի համար փոխհատուցում վճարել Ուկրաինային

10:22 • 31.07.20

Իրանը համաձայնել է հունվարի 8-ին «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի խոցման համար փոխհատուցում վճարել Ուկրաինային, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավիի հայտարարությանը։

«Իրանը համաձայն է փոխհատուցում վճարել, սակայն դրա համար շատ ժամանակ կպահանջվի․․․»,- ասել է նա ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցին ի պատասխան։ 

«Չնայած որ այդ օդանավի շատ ուղևորներ մեր հայրենակիցներն են եղել, դրանում Ուկրաինայի քաղաքացիներ նույնպես եղել են»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող օդանավը Թեհրանից Կիև ուղևորվելիս սխալմամբ խոցվել էր իրանցի զինվորականների կողմից։

Օդանավում 176 մարդ էր եղել, որոնք բոլորն էլ մահացել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը , վերջերս Թեհրանը մերժել էր ուկրաինական կողմի առաջարկը 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing 737-ի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին: