«Լրագրողներ առանց սահմանի»-ն դատապարտել է Իրանում ընդդիմադիր լրագրողի մահապատիժն ու Խամենեիին կատարվածի «կազմակերպիչ» անվանել

17:11 • 12.12.20

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Իրանի իշխանությունների կողմից Amad News ընդդիմադիր տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամի մահապատժի իրականացումը, գրված է կազմակերպության Twitter-ի էջում:

««Լրագրողներ առանց սահմանի»–ին վրդովված է իրանական արդարադատության այս նոր ոճրագործությունից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեսնում է որպես այս մահապատժի կազմակերպիչ: Մենք հոկտեմբերի 23-ից ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին և Իրանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ջավաիդ Ռեհմանին նախազգուշացրել էինք նրա սպասվող մահապատժի մասին» - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Amad News-ի ղեկավարի նկատմամբ մահապատժի որոշում էր կայացվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններից օգնություն ստանալու և Ֆրանսիայի հետախուզության կողմից ուղղորդվելու մեղադրանքով: