ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանը. փաստաբան

14:42 • 12.12.20

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանը:

«Իշխանության տվայտանքներն ու գործիքակազմը

Հենց այս պահին, թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունն ի դեմս ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում` հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։ Չի ստացվելու, չեն լռելու...»,- գրել է Պողոսյանը: