Նիգերիայի ափերի մոտ գերեվարված հույն նավաստիները վերադարձել են Հունաստան
Նիգերիայի ափերի մոտ ծովահենների գերության մեջ գտնվող երեք հույն նավաստիներ ուրբաթ առավոտյան վերադարձել են Հունաստան, հայտնում է greece.greekreporter.com–ը:
Անցյալ շաբաթվա վերջին հունական նավի նավապետն ու անձնակազմի երկու անդամները հաջողությամբ ազատվել են «Ստելիոս Կ» նավից, որտեղ նրանք երկու շաբաթ գերեվարված էին ծովահենների կողմից:
«Նրանք մեզ լավ էին վերաբերվում՝ ջուր և ապուր էին տալիս. մենք լավ ենք» - ասել է նավապետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Արևմտյան Աֆրիկայի ափերին գտնվող Գվինեայի ծոցում ծովահենները հարձակվել և գերի էին վերցրել հունական նավատորմի մեկ նավապետի և երկու նավաստու:










