Գետաշենի՝ մեր զորքի կողմից գրավվելու սուտ լուրը սոցցանցերում առաջինը տարածել է Սյունե Սևադան. նա օգտագործում էր իր լսարանը՝ արծրունական ստերը տիրաժավորելով, իսկ Արծրունը գովազդում էր Սյունեին. Մալյան

14:52 • 12.12.20

Գետաշենի՝ մեր զորքի կողմից գրավվելու սուտ լուրը սոցցանցերում առաջինը տարածել է Սյունե Սևադան. Սյունեն օգտագործում էր իր լսարանը արծրունական ստերը տիրաժավորելով, Արծրունը գովազդում էր Սյունեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Գետաշենի՝ մեր զորքի կողմից գրավվելու սուտ լուրը Արծրուն Հովհաննիսյանի պասով սոցցանցերում առաջինը տարածել է Սյունե Սևադան: Կհարցնեք ինչու՞ է նա գնացել այդ ստոր քայլին, ինչու՞ է գիտակցաբար մասնակցել իր հայրենակիցներին մոլորեցնելու դավաճանական ծրագրին: Տեսանյութում կստանաք ձեր հարցի պատասխանը:

Արծրունը օգտագործում էր տեղեկատվական հարթակը իր կողմից օգտագործվողներին գովազդելու նպատակով: Սա այսպես ասած բարտերային գործարք էր՝ Սյունեն օգտագործում էր իր լսարանը արծրունական ստերը տիրաժավորելով, Արծրունը գովազդում էր Սյունեին: Ի դեպ Արծրունը այնքան տգետ է, որ նույնիսկ տեղյակ չի, որ Սյունեն բանաստեղծ չի: Արծրունի համար դա գործ էր, որը պետք էր անել:

Ես Սյունեին մեկ օր ժամանակ էի տվել, որպեսզի մեղա գա և հրապարակային ապաշխարի, սակայն ինչպես տեսնում եք ապարդյուն:

Երեկ Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» տեսանյութում ակնարկեց վերոգրյալի մասին ու իր բացահայտումով «փչացրեց» իմ այսօրվա գրառման ինտրիգը, սակայն ամեն դեպքում պարտքս եմ համարում ներկայացնել մանրամասները:

Ճանաչեք զինվորի արյան վրա սեփական շահերը կառուցող մարդկանց»,- գրել է Մալյանը: