Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ. քննարկվել է երկրում ստեղված իրավիճակը

15:03 • 12.12.20

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: