Իրանի ԱԳՆ-ն հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի սպանությունն Իրաքում

16:10 • 12.12.20

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ասել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի սպանության մասին տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայնում է almasdarnews.com-ը:

«Ըստ ամենայնի, դա իրականությանը չի համապատասխանում, բայց այս խնդրի շուրջ պետք է խոսի Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Մենք այս խնդրի վերաբերյալ որևէ հավաստի տեղեկություն չունենք» – ասել է Զադեհը:

Սակայն մեկ օր առաջ A lArabiya թերթը հայտնել էր Իրաքի Ալ Անբար նահանգի Ալ-Քաիմ անցակետն անցած մեքենայի պայթյունի մասին, որում գտնվում էին ԻՀՊԿ հրամանատարն ու ևս երեք անձ:

Իրանական լրատվամիջոցները, սակայն, հայտնում են, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի ազդել հասարակական կարծիքի վրա Իրանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Աբսարդ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է Իրանի պաշտպանության նախարարության նորարարական կենտրոնի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն: Հատկանշական է, որ այս ահաբեկչությունը տեղի է ունեցել Իրանի մեկ այլ անվանի միջուկային գիտնական Մաջիդ Շահրիարի սպանության 10-րդ տարելիցից 2 օր առաջ: