Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են զոհված պայմանագրային զինծառայող Ավետիս Ավետիսյանի ընտանիքին

15:05 • 14.12.20

Շաբաթ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեցինք զոհված պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիսյանի ընտանիքին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։

«Մեզ համար անչափ կարեւոր էր լսել նրանց տեսակետներն ու պատկերացումները եղածի ու ապագայի վերաբերյալ։ Երախտապարտ ենք Ավետիսյանների ընտանիքին հյուրընկալության եւ անկեղծ զրույցի համար»,-գրել է նա։